կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-12 18:42
Արցախ

Արտակարգ իրավիճակի ընթացքում Արցախում դադարեցվում է դասապրոցեսը

Արտակարգ իրավիճակի ընթացքում Արցախում դադարեցվում է դասապրոցեսը

Արտակարգ իրավիճակի ընթացքում Արցախի Հանրապետությունում փակ կլինեն ուսումնական հաստատությունները՝ բացառությամբ ռազմականի։ Այս մասին  Yerkir.am-ը տեղեկանում  է արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագրի համապատասխան կետերից, որոնք ներկայացնում ենք ստորեւ․

«27. Պարետի որոշմամբ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կամ առանձին համայնքներում կարող է արգելվել տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացումը: Պարետի որոշմամբ կարող է ժամանակավորապես արգելվել նաև տնտեսական գործունեություն իրականացնող առանձին իրավաբանա-կան անձանց, անհատ ձեռնարկատերերի գործունեությունը, ինչպես նաև գյուղա-տնտեսական արտադրանքի շուկաներում ֆիզիկական անձանց կողմից իրականացվող վաճառքն այն վայրում (հասցեում), որտեղ պահպանված չեն Պարետի որոշումներով և ցուցումներով սահմանված կանոնները:

28. Արտակարգ իրավիճակի ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, արտադպրոցական դաստիարա-կություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարա-կություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում ուսում-նական գործընթացը, բացառությամբ հեռավար ուսուցման: Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում ռազմական ուսումնական հաստատությունների նկատմամբ:

29. Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակեր-պությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները»։