Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Նույնիսկ կորոնավիրուսի համավարակի ժամանակ հակասեմականության ու ռասիզմիդեմ պայքարը պետք է գերմանական կառավարության առաջնահերթությունների թվում լինի. ըստ yerkir.am-ի` գրում է Deutschlandfunk պարբերականը:
Աջ ծայրահեղականությունը Գերմանիայի համար մեծ խնդիր է: Վիճակագրական տվյալներով` վերջին տարիներին երկրում աճել է ռասայական հողի վրա կատարված հանցագործությունների թիվը. 2019-ին ոստիկանությունը այդպիսի 22300 միջադեպ էր արձանագրել: Այս տարի էլ միտումը դժվար թե փոխվի:
Գերմանիայի կառավարության` հակասեմականության դեմ պայքարի լիազոր Ֆելիքս Կլայնի խոսքով` ճգնաժամային իրավիճակները նպաստում են դավադրությունների հակասեմական տեսությունների ուժեղացմանը, ավելին` այդ տեսությունները դուրս են գալիս ծայրահեղ աջ շրջանակներից: Ռասիզմը նույնպես չի դադարում համավարակի ժամանակ. երբ կորոնավիրուսը Գերմանիա հասավ, ասիական ծագմամբ մարդիկ դա իրենց մաշկի վրա զգացին:
Կարանտինի և ինքնամեկուսացման պայմաններում ծայրահեղ աջերը չեն կարող փողոցային ակցիաներ կազմակերպել, սակայն դա անում են համացանցում, և հարց է ծագում` ինչպիսի՞ն կլինի գերմանական հասարակությունը համավարակից հեոտ: Ըստ թերթի` դա, անշուշտ, կախված կլինի յուրաքանչյուր անհատից, նաև` պետությունից, որը վերահսկողության տակ պետք է պահի այդ ամենը: