կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-12 13:21
Քաղաքական

Ամբողջությամբ պիտի ծախսենք. Ճշմարիտյանը փորձում է խթանել արտահանումը

Ամբողջությամբ պիտի ծախսենք. Ճշմարիտյանը փորձում է խթանել արտահանումը

Այսօր ՀՀ կառավարությունը հաստատեց «Պետական աջակցություն. ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015 թվականի ծրագիրը» և միջոցառումների ցանկը:

 

Հիմնական զեկուցող` ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ որոշման նախագիծն ուղղված է արտահանման ընդլայնմանը և ուշադրություն հրավիրեց ծրագրի երկու ուղղություններին:


«Արտահանման քաղաքականության մեջ պետք է ուշադրություն դարձնենք արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը, այսինքն` նոր շուկաների ձևավորմանը և դրանցում Հայաստանի ապրանքների առաջ մղմանը: Նաև  ծրագրում ընդգրկվելու են արդյունաբերության այն ճյուղերը, որոնք դեռ նոր են առաջանում: Ընդհանուր առմամբ, ֆինանսավորումը կազմելու է 601 միլիոն դրամ»,- ասաց նախարարը:


Վարչապետը հարցրեց նախարարին, թե այդ 601 միլիոնի ո՞ր մասն է օգտագործվելու 2015-ին, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց. «Ամբողջությամբ պիտի ծախսենք»: Վարչապետը ճշտող հարց ուղղեց. «Բայց որոշման նախագծում գրված է` 2015-2017թվականների ընթացքում»: Նախարարը հստակեցրեց, որ թեև ծրագիրը նախատեսում է 2015-2017թթ., սակայն 2015-ին ծախսվելու է ողջ գումարը: