կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-10 15:10
Մշակույթ

ԱՄՆ-ում արգելել են «Քամուց քշվածները» ֆիլմը` «հավերժացնում է ռասիզմը»

ԱՄՆ-ում արգելել են «Քամուց քշվածները» ֆիլմը` «հավերժացնում է ռասիզմը»

Ամերիկյան HBO Max ընկերությունը ֆիլմերի սթրիմինգային դիտումների ցուցակից հանել է  1939-ին նկարահանված «Քամուց քշվածները» ֆիլմը, «քանի որ այն սադրում է ռասիստական ելույթներ». ըստ Yerkir.am-ի` գրում է The Wall Street Journal-ը:

Որոշումն ընդունվել է Մինեապոլիսում ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով երկրում ծագած զանգվածային բողոքների ֆոնին:

«Դա ֆիլմ է, որը գովերգում է մինչև Քաղաքացիական պատերազմը Հարավում տիրող կարգերը»,- Los Angeles Times-ի սյունակում գրել է սցենարիստ Ջոն Ռիդլին, որը հայտնի է «Ստրկության 12 տարի» ֆիլմով (2013):

Ըստ նրա` «Քամուց քշվածները» ֆիլմը հավերժացնում է ռասիզմը, որը չարություն ու դառնության է ծնում և ստիպում ամերիկացիներին` դուրս գալ փողոց:

The Wall Street Journal-ը նշում է, որ ավելի ուշ ֆիլմը գուցե վերադարձվի HBO Max-ի կատալոգ` ծանուցմամբ, որ «հակասական թեմաներ» կան դրանում:

Մարգարեթ Միտչելի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Քամուց քշվածները» ֆիլմը վաղուց է դարձել դասական: Այն աշխարհի առաջին լայնամետրաժ գունավոր ֆիլմն է, իսկ ամերիկյան կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաշատ դիտում ունեցածն ու գումար բերածը: Կինոնկարն արժանացել է 10 «Օսկար»-ի, ընդ որում` դրանցից մեկը ստացել է սևամորթ աղախնի դերում նկարահանված Հեթի Մաքդենիելը: