Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ժՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան, որով նախատեսվում է Թուրքիայի քաղաքացիություն տրամադրել 1914 թվականից բռնագաղթի ենթարկվելու, ինչպես նաև այս կամ այն պատճառով քաղաքացիությունից զրկվածների սերունդներին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «haberaktuel.com» լրատվական կայքի` օրինագծի ընդունման դեպքում քաղաքցիություն պետք է տրամադրվի ցեղասպանության ընթացքում հայրենազրկված հայերին, հույներին և ասորիներին (նրանց ովքեր դեռ ողջ են) և նրանց սերունդներին (մինչև 4-րդ սերունդ): Համաձայն օրինագծի` Թուրքիայի Հանրապետության քաղաքացիությունը տրամադրվելու է կոտորածների ու բռնագաղթի ժամանակ Թուրքիայի տարածքում բնակված քաղաքացիներին:
Օրինագիծը տարածվում է նաև 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում կազմակեպված կոտորածներից տուժած հայերի, հույների ու հրեաների, ինչպես նաև նրանց սերունդների վրա:
Օրինագծի` օրենքի վերածվելու դեպքում Հայոց ցեղասպանությունից փրկվածներն ու նրանց սերունդները, ինչպես նաև կոտորածներից տուժած հույները, ասորիներն ու հրեաները Թուրքիայի քաղաքացիություն ստանալու նպատակով կարող են դիմել ներքոնշյալ փաստաթղեթերի առկայության դեքում:
Դրանք են` տվյալ ժամանակվա անձնագիրը, եկեղեցական արձանագրությունները, փոքրամասնությունների հիմնադրամների արձանագրությունները, Օսմանյան կայսրության փաստաթղթերը, ընդունող երկրների համապատասխան մարմիններից Թուրքիայից արտագաղթած լինելու մասին փաստաթուղթերը:
Նշենք, որ 2014 թվականի փետրվարին նմանատիպ օրինագիծ էր ներկայացվել նաև քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ-BDP) կողմից, որը, սակայն, չէր ընդունվել Թուրքիայի օրենդսիր մարմնի կողմից: