|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի պաշտանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Վերջին օրերին, կապված Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածմամբ, մտահոգություններ են հնչում զինված ուժերում իրավիճակի վերահսկելիության, և առաջարկություններ՝ բանակը զորանոցային վիճակի բերելու վերաբերյալ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է հանրային տարբեր շրջանակների մտահոգությունն ու սրտացավությունը, այդուհանդերձ վստահեցնում, որ 24-ժամյա ռեժիմով գործադրում է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ զինված ուժերը կորոնովիրուսային վարակից հնարավորինս զերծ պահելու համար:
Համոզված ենք, որ Զինված ուժերն ի զորու է հաղթահարելու այս պանդեմիկ մարտահրավերը նույնպես և անշեղորեն իրականացնում է պետության սահմանների անձեռնմխելիության ապահովման իր առաքելությունը»: