|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Գերմանիայի տնտեսությունը կարանտինի պայմաններում կդիմանա ընդամենը 2 ամիս. ըստ yerkir.am-ի`Mitteldeutsche Zeitung թերթի հետ զրույցում ասել է Հալեի Լայբնիցի անվան տնտեսագիտական հետազոտությունների ինստիտւոտի նախագահ Ռայնտ Գրոպը:
Նրա խոսքով` ավելի երկարատև մեկուսացումը կհանգեցնի «դրամատիկ հետևանքների»: Տնտեսագետի կանխատեսումների համաձայն` դաշնային հանրապետության ՀՆԱ-ն ամեն ամիս կնվազի 3 տոկոսով:
Գրոպի կարծիքով` կորոնավիրուսի դեմ պայքարը պետք է ընթանա «ավելի խնայող միջոցառումներով»: «Ով առողջ է, պետք է աշխատի: Հիվանդները մնում են տանը: Իսկ ովքեր ռիսկի խմբերում են` 65 տարեկանից մեծ մարդիկ և ավելի վաղ տարբեր հիվանդություններ ունեցողները, պետք է առավելագույնս մեկուսացված լինեն»,- նշել է տնտեսագետը: