|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Չնայած Հրանտ Վարդանյանի կողմից հնչող հավաստիացումներին, թե ինքը չի պատրաստվում սահմանափակել իր գործունեության շրջանակները Հայաստանում, մեր տեղեկություններով, նրա հակասությունները Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ շարունակում են սրվել: Պատճառները հասկանալի են: Դրանք չեն կարող անամպ լինել, չէ՞ որ նրանցից մեկը ծխախոտ եւ շոկոլադ արտադրող է, իսկ մյուսը՝ այդ նույն ապրանքները ներմուծող:
Եվ պատահական չէ, որ հարկային օրենսդրության փոփոխությունից հետո 24 խոշոր ձեռնարկությունների ցանկում, որտեղ Պետեկամուտների կոմիտեն պետք է հարկային ներկայացուցիչներ նշանակեր, հայտնվեցին Վարդանյան ընտանիքին պատկանող բոլոր ձեռնարկությունները:
Մենք շարունակելու ենք հետեւել դեպքերի ընթացքին, մանավանդ` դրանք խոստանում են շատ հետաքրքիր ընթացք ունենալ: