Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անդրադառնալով 02.04.2017թ. Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրած ցուցակները 04.04.2017թ. ՀՀ ԿԸՀ-ի կողմից հրապարակելուց հետո այլ անձանց փոխարեն քվեարկության դեպքերի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում առկա հրապարակումներին՝ պարզաբանում ենք, որ այլ անձի փոխարեն կամ մեկից ավելի անգամ քվեարկելը հանցագործություն է, որի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:
Միաժամանակ, հանցագործություն է նաև այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալը՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 154.8-րդ հոդվածով: ՀՀ քր. օր-ի 154.8-րդ հոդված:
Քաղաքացու սահմանադրական իրավունքների անշեղ պաշտպանության, հանցագործության համար քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման և, միաժամանակ, հանրությանը բացառապես օբյեկտիվ և ստուգված տեղեկություններ տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջվել է՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 16-րդ կետով նախատեսված սուբյեկտների կողմից՝ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելով ներկայացված համապատասխան դիմումները, անկախ դրանց քննարկման արդյունքներից, ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:
Միաժամանակ, հորդորում ենք բոլոր այն անձանց, ում հայտնի են դարձել այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ արժանահավատ տեղեկություններ՝ ներկայանալ իրավապահ մարմիններ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածով սահմանված կարգով այդ հանցագործության մասին հաղորդում տալ՝ նախազգուշացվելով սուտ մատնության վերաբերյալ քրեական պատասխանատվության մասին:
Վստահեցնում ենք, որ վերը նշված օրենքով սահմանված կարգով ներկայացված յուրաքանչյուր հաղորդում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության առարկա կդառնա:
Գլխավոր դատախազություն