|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Վրաստանի գլխավոր դատախազությունը Դավիթ Գարեջիի գործով հարցաքննում է Անվտանգության խորհրդի քարտուղարի նախկին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեին:
Վաշակիձեն երկրորդ անգամ է ցուցմունք տալիս հետաքննությանը: Հայտնի է, որ, նախորդ ցուցմունքի համաձայն, նա ի վիճակի չէր հիշել 2006-2007 թվականներին սահմանազատման հանձնաժողովի համաձայնագրի մանրամասները:
Նիկոլոզ Վաշակիձեն 2000-2012 թվականներին զբաղեցնում էր Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը, նաև` արտաքին գործերի նախարարի տեղակալի:
Այս պաշտոնը նա զբաղեցրել է նաև այն ժամանակահատվածում, երբ գլխավոր դատախազությունը հետաքննություն էր սկսել այս տարվա օգոստոսին Վրաստանի տարածքի մի մասը այլ երկրի հանձնելու վերաբերյալ: Այս գործով մեղադրյալներն են Իվերի Մելաշվիլին և Նատալյա Իլիչեևան, որոնք 2006-2007 թվականներին եղել են սահմանազատման հանձնաժողովի անդամներ:
Վրաստանում մեծ աղմուկ հանած այս դատական գործի համաձայն՝ 2006-2007 թթ. Վրաստանի բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ վրացական հողեր են հանձնել Ադրբեջանին, որի արդյունքում մինչ օրս տարաձայնություններ կան երկու երկրների միջև՝ սահմանազատման վերաբերյալ։