կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-11 13:30
Առանց Կատեգորիա

Ժողովուրդը հաճախ պետք է ապտակի իշխանությանը. հանրաքվեն այդ պահն է

Ժողովուրդը հաճախ պետք է ապտակի իշխանությանը. հանրաքվեն այդ պահն է

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին թեմային. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Վարչապետը ողջ ազգին առաջնորդ-վարչապետ կարգեց, բայց չգիտես ինչու պարգևատրումներ ստանում են միայան իր թիմակիցները, իսկ արտոնություններից օգտվում են թիմակիցների թիմակիցները, իսկ այդ առաջնորդ-վարչապետ դարձած մնացած 2,5 միլիոնն իր գլխի ճարը ինքը պետք է տեսնի. չէ որ 30 տոկոս աղքատներն իրենք են «մեղավոր», որ աղքատ են:

Բայց քանի որ «Այո»-ն սովորական «Այո» չէ, այլ «հեղափոխական» «Այո» է, կարևոր չի որ աղքատ ու սոված առաջնորդ ես, կարևոր է, որ «Այո»-ի առաջնորդն ես...Օրվա իշխանությունները կարծես չեն ուզում հավատալ, որ ժողովուրդը իրենց ձայն է տվել, որ հեռացնեն նախորդ իշխանությանն ու ժողովուրդն էլ դուրս գա աղքատությունից: Առաջին պայմանը կատարվել է, այ երկրորդը շատ դժվար է կատարել, քանզի այն պահանջում է գիտելիքներ, հմտություններ ու քրտնաջան աշատանք:

Բաjց եթե այստեղ կաղում ես, ուրեմն ժողղավորւրդն է «մեղավոր», և ոչ իշխանությունը...Բայց մի բան հստակ է, եթե ժողովուրդն իրոք ուզում էդրականորեն բան փոխել, հաճախ պետք է ապտակի իշխանությանը...սա այդ դեպքերից է, որ պետք է ապտակել իշխանությանը՝ անտեսելով անօրինական և անիմաստ պարտադրվող «Այո»-ն...»:

Հիշեցնենք՝ 2020 թվականի ապրիլի 5-ին Հայաստանում սահմանադրական հանրաքվե կկայանա. հանրաքվեի կդրվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։

Ըստ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեից առաջ ձևավորվում է երկու քարոզչական կողմեր՝ «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի։ Նույն օրենքով «ԱՅՈ» քարոզչական կողմ են կազմում ԱԺ-ում հանրաքվեի մասին որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների խումբը։ Իսկ «ՈՉ»-ի կողմ՝ դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորական խմբերը։ Հետևաբար «ԱՅՈ» քարոզչական կողմն է Իմ քայլը խմբակցությունը, իսկ «ՈՉ»-ինը պետք է դառնար Լուսավոր Հայաստան խմբակցությունը, սակայն Խմբակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է ներգրավվել «ՈՉ»-ի ճամբար։

«Այո» քարոզչական կողմի նախագահ է ներկայացուցիչ է գրանցվել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, իսկ շտաբի պետ ՀՀ տարածքային ենթակառուցվածների նախարար, ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը: 2020 թվականի փետրվարի 18-ին «ՈՉ» քարոզչական կողմ գրանցեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը, որի կազմում կան ավելի քան 60 իրավաբաններ։