|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Թուրքական Aydınlık ազգայնական կայքի սյունակագիր Ջեյհան Մումջուն կոչ է արել Թուրքիայի ԱԳՆ-ին՝ քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունման դեմ։
Նրա խոսքով՝ կրթական ծրագրում 1915 թվականի ցեղասպանության ուսումնասիրության ընդգրկումը չափազանց վտանգավոր քայլ է, եւ Թուրքիայի ԱԳՆ-ն պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի այս օրենքի ընդունումը կանխելու համար։
«ԱԳՆ-ն պետք է արագ պատասխանի: Որովհետև պարզ է, որ կրթական ծրագրի համար տարատեսակ գրքեր կդրվեն շրջանառության մեջ: Հետո այդ, այսպես ասած, գիտական գրքերը կվաճառվեն ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում: Մրցանակներ կստանան, չէ՞ որ շրջանառության մեջ է դրված: Կարծում եմ՝ սա լուրջ պատրաստություն է: Պետք է միջոցներ ձեռնարկվեն դրա դեմ», - գրել է Մումջուն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցյալ տարի ապրիլքսանչորսյան ելույթում արտասանել է «Հայոց ցեղասպանության» եզրույթը: Այս ամենը տեղի է ունեցել Հայ Դատի ամերիկյան հանձնախմբի ակտիվ աշխատանքի շնորհիվ։ Հայ դատի ակտիվության վերաբերյալ Թուրքիան բազմիցս իր դժգոհությունն է հայտնել: