|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՅԴ հայտարարությունը մարդկանց մի մասը այլ կերպ է ընկալել, մի փոքրիկ մասին թվում է, թե հայտարարության վերջին նախադասությունը նշանակում է սատարել ՀՀ երկրորդ նախագահին: Եվ այդ մասը չի էլ հասկանում, որ քաղաքական կուսակցությունները չեն ներթափանցում վարվող քննությունների մանրամասների մեջ և տալիս են միայն քաղաքական գնահատականներ: Ամբողջ խնդիրը հենց դա է, որ ոչինչ չքաղաքականացվի և հանգուցալուծումները լինեն ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում: Իրականում դա նշանակում է, որ պետք է համակողմանի և անաչառ քննություն իրականացվի, որ այդ քննությունը չընկալվի որպես քաղաքական հալածանք: Եթե կան մարդիկ, որ չեն տեսնում կամ չեն լսում, որ այդ ամենին քաղաքական ենթատեքստ տվողներ էլ կան, ապա բժիշկի կարիք ունեն: Խնդիրը հետևյալն է, պետք է հստակ ձևակերպվի այն ամենը ինչ տեղի է ունենում, որ չքաղաքականացվի: Քաղաքականացնելը վտանգավոր է: Հ.Գ. Բա առաջինից մինչև նախավերջին նախադասությունները չեք կարդում, թե՞ ...»: