|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Թուրքիան Ուկրաինային 200 մլն թուրքական լիրա կտա՝ բանակի կարիքների համար. ըստ Yerkir.am-ի՝ նշում է yenicaggazetesi.com.tr կայքը:
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանելու է Կիև, որտեղ նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում, որից հետո համաձայնագիր կստորագրվի օգնություն տրամադրելու մասին: Բացի դրանից կողմերը կքննարկեն երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը ավելացնելու, հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցը:
Թուրքական ընդդիմադիր և ռուսական մի շարք ԶԼՄ-ներ արդեն նշում են, որ այս ամենը արդյունք է ռուս-թուրքական օրեցօր խորացող ճգնաժամի: Օրեր առաջ Էրդողանի՝ «Ռուսաստանը հավատարիմ չէ Աստանայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին» հայտարարությունը և դրա ռուսական արձագանքը դրա վառ ապացույցն են: