կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-13 17:02
Աշխարհ

Թուրքիան վերջնագիր է ներկայացրել գեներալ Հաֆթարի բանակին

Թուրքիան վերջնագիր է ներկայացրել գեներալ Հաֆթարի բանակին

Լիբիայի ազգային բանակի ստորաբաժանումները՝ Հալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, պետք է դուրս գան Սիրեթից և Ջուֆրայից, հակառակ դեպքում նրանց դեմ ռազմական գործողություն է սկսվելու. այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Լիբիայում առճակատումը շարունակվում է Ազգային համաձայնության Կառավարության ղեկավար Ֆայեզ Սարջջի միջև, որը վերահսկում է Տրիպոլին և երկրի արևմուտքում գտնվող տարածքները, և Լիբիայի ազգային բանակի հրամանատար մարշալ Հալիֆա Հաֆթարի միջև, որը համագործակցում է արևելքում նստած խորհրդարանի հետ: ԼԱՀԿ-ին աջակցում է Թուրքիան, իսկ ԼԱԲ-ին Եգիպտոսը:

«Մեզ պետք է, որ Հաֆթարը տեղափոխվի Սիրթից և Ջուֆրաից: Մենք դա փոխանցեցինք ռուսական կողմին: Այժմ ռազմական նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Սիրտում գործողությունների համար, չնայած մենք դեռ սպասում ենք բանակցությունների՝ սեղանի շուրջ կարգավորմանը: Բայց եթե նա (Հաֆթար) չհեռանա, այդ վճռականությունը ցույց կտանք», - ասել է Չավուշօղլուն TRT հեռուստաալիքի եթերում:

Ըստ նրա՝ Թուրքիան քաղաքական լուծումը համարում է լիբիական ճգնաժամի միակ հնարավոր լուծումը:

«Չնայած զինադադարը ներկայումս աջակցվում է, այն չի գործում Լիբիայի կառավարության շահերի համար: Քանի որ նրանք մտավախություն ունեն, որ Հաֆթարը անկեղծ չէ: Մենք կարծում ենք, որ նա փորձում է ժամանակ շահել և պատրաստվում է կրկին հարձակվել: Լիբիայի կառավարությունը կարծում է, որ նախ պետք է տեսնել ճանապարհային քարտեզը, և եթե դրա մեջ լինեն հարմար պայմաններ, ապա նրանք կհամաձայնվեն հրադադարի հետ», - հավելել է թուրք նախարարը։