|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Թուրքիան վրացական բանակին 2 տրակտոր և 13 պիկապ է նվիրաբերել: Anadolu լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեխնիկայի հանձնման արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ Թբիլիսիի մերձակայքում գտնվող բանակային զորանոցում։
Ներկա են եղել թուրք և վրացի բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Վրաստանում Թուրքիայի դեսպան Ջերեն Յազգանը, գնդապետ Բուրաք Ալթըները, Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան թուրք ռազմական կցորդը և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։
Բուրչուլաձեն ընդգծել է, որ Թուրքիան ակտիվորեն և համակարգված կերպով նպաստում է երկրի զինված ուժերի հզորացմանը, ինչպես նաև վստահեցրել է թուրք հյուրերին, որ վրացական բանակի ինժեներական կորպուսը կօգտագործի Թուրքիայի կողմից նվիրաբերված մեքենաներն ու տեխնիկան։
Բացի տրակտորներից և մեքենաներից, թուրքական նվերը ներառում է սարքավորումների սպասարկման 18 հավաքածու: