Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքները:
Փաստաբանը դատարանում վիճարկում էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև 2013թ. հունիսի 1-ին մահացած Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումները:
Նշենք, որ այդ որոշման մեջ Ավետիք Բուդաղյանի գործողությունները որակվել էին որպես հանցագործություն:
«Մենք պահանջում էինք, որ այդ որոշուները վերացվեն, որովհետև քննիչի որոշմամբ չի կարող անձը հանցավոր ճանաչվել, և եթե կարծում են, որ Ավետիք Բուդաղյանի գործողություներում հանցակազմ է եղել, դա քննիչի որոշման մակարդակով չպետք է լինել, այլ դատարանի վճռով պետք է որոշվեր»,-yerkir.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ նշելով, որ Արաբկիրի դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում:
Նշենք, որ այս հարցով, դեռևս մարտին Բուդաղյանները դիմել էին Եվրադատարան:
Մեր հարցին, թե այն տեղեկությանը, որ Տիգրան Խաչատրյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներով պայմանավորված 3 տարի ժամկետով տարկետում է ստացել, արդյո՞ք հարցականի տակ չի դնում նրա՝ 2013թ-ի հունիսին տեղի ունեցած միջադեպի գործով տված ցուցմունքները, փաստաբանաը պատասխանեց.
«Մենք նախկինի պես նրա ցուցմունքները համարում ենք անարժանահավատ, ոչ թե այն պատճառով, որ հոգեկան խնդիրներ ունի, այլ որ նրա ցուցմունքները հակասում են գործում առկա տեսանյութին ու դեպքերի տրամաբանությանը»: