Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանը հետաքրքրված է նորագույն ռուսաստանյան կործանիչների՝ հինգերորդ սերնդի Սու-57-երի գնման հարցում. ըստ yerkir.am-ի՝ հայտնում է «Վեդոմոստի»-ն: Թերթի աղբյուրները հայտնել են, որ երկու երկրների միջև ռազմա-տեխնիկական համագործակցությունը քննարկվել է ՌԴ և Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 3-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ:
Վերջերս էլ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էր «Կոմերսանտ»-ի հետ զրույցում նշել, որ հնարավոր է սպառազինությունների գնման նոր գործարք Ռուսաստանի հետ:
Ի դեպ, «Վեդոմոստի»-ի աղբյուրի խոսքով՝ Ադրբեջանի հետաքրքրությունը Սու-57-երի նկատմամբ ծագել է Հայաստանի կողմից Սու-30ՍՄ կործանիչների գնումից հետո, սակայն գործարքի հարցով բանակցությունները հնարավոր է երկար տևեն, քանի որ Բաքուն մի շարք պայմաններ է առաջ քաշել:
Ընդ որում՝ Ադրբեջանը դեռ վերջնական ընտրություն չի կատարել՝ ռուսաստանյան Սու-57, թե՞ չինա-պակիստանյան JF-17, որոնք մշակվել են Ռուսաստանի աջակցությամբ և, Սու-57-ի հետ համեմատած, ավելի էժան են:
Հիշեցնենք, որ 2003-ից կնքված պայմանագրերով Ռուսաստանը Ադրբեջանին 5 մլրդ դոլարի սպառազինություն է տրամադրել՝ տանկեր, զրահապատ մեքենաներ, ուղղաթիռներ, ՀՕՊ համակարգեր: