|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանը երբեմն-երբեմն «պաշտոնական այցով» վերադառնում է Հայաստան, հանդիպո՞ւմ եք՝ հարցրինք նրա խորհրդական Թեւան Պողոսյանին։ «Ճիշտ չեք, նա Հայաստանում է լինում, երբեմն-երբեմն այցերով գնում է արտասահման` Հայաստանը միջազգային ասպարեզում ներկայացնելու, նոր տեխնոլոգիաներ բերելու, եւ դա անում է շատ բարձր որակով»:
Նա անցած տարի Հենրի Քիսինջերին էր Հայաստան հրավիրել, բայց Էլթոն Ջոնը եկավ, Քիսինջերը` ոչ։ «Այո, Քիսինջերը դեռ Հայաստան չի եկել, բայց դա չի նշանակում, որ դեռ չի գալու»: Ի դեպ, Քիսինջերն արդեն 96 տարեկան է։
Իշխանությունը ցանկանում է անցնել նախագահական կառավարման, Փաշինյանը ցանկանում է դառնալ նախագահ․ ի՞նչ մոտեցում ունեք այս հարցում։ «Երբ կլինի սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը, մենք էլ, որպես ինստիտուտ, կարտահայտենք մեր վերաբերմունքը․ եկեք Հայաստանի ժողովրդի փոխարեն չորոշենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։