|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունից հետո հանգրվան առ հանգրվան ընթանում է պատրիարքի ընտրության գործընթացը. տեղեկացնում է «Ակօս»-ը` նշելով, որ Կարգադիր հանձնախմբի բանբեր փաստաբան Սեպուհ Ասլանկիլի հայտարարության համաձայն` այս տարվա դեկտեմբերի 10-ին պետք է տեղի ունենա պատգամավորների ընտրությունը, իսկ դեկտեմբերի 13-ին պատգամավորներն ընտրելու են պատրիարքին։
Ըստ թերթի` Կարգադիր հանձնախմբի պատրաստած խնդրագիրը Տեղապահ Սրբազանի կողմից վավերացվելուց հետո հանձնվել է Ստամբուլի կուսակալությանը, որն էլ իր հերթին խնդրագիրը փոխանցելու է ներքին գործերի նախարարությանը։ Ընտրության վերջնական օրը կհստակեցվի նախարարության որոշումից հետո: