|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) պատվիրակությանը՝ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂՀ և ԱՀՀ միջև համագործակցության ամրապնդման ու հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է ԱՀՀ հետևողական գործունեությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի ներկայացման ու պաշտպանությանը։