կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-04 10:13
Աշխարհ

Մերկելը չի համաձայնել Մակրոնի՝ «ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է» պնդմանը

Մերկելը չի համաձայնել Մակրոնի՝ «ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է» պնդմանը

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է բացահայտ խոսեն վիճելի հարցերի շուրջ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Լոնդոնում դեկտեմբերի 3-4-ին Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գագաթնաժողովի ժամանակ արած հայտարարությունը:

«Գոյություն ունեցող բոլոր տարաձայնությունների պարագայում մենք պետք է խոսենք, պետք է քննարկենք ՆԱՏՕ-ի ապագան և ռազմավարական բնույթի ընդհանուր հիմնահարցերը»,- պարզաբանել է Մերկելն ու ավելացրել. «Բայց ես համեմատաբար լավատեսորեն եմ տրամադրված հանդիպումից առաջ»:

Նշվում է՝  կանցլերի հայտարարությունները հնչել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ դաշինքի վիճակի վերաբերյալ վիճաբանության ֆոնին: Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր՝ դեռևս նոյեմբերի սկզբին նա հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ներսում ամբողջությամբ կորել է համակարգումը, դաշինքի «ուղեղը մահացել է»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Գերմանիայի կանցլերը նման գնահատականի հետ չեն համաձայնել: