Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, անդրադառնալով ՆԱՏՕ-ին թեմային, հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի «ուղեղը մեռած է». ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է BBC-ն:
Նրա պնդմամբ՝ դրա պատճառը Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր երաշխավորի՝ ԱՄՆ-ի հավատարմության թուլացումն է։
Մակրոնը հիշեցրել է նաև ԱՄՆ-ի ձախողումը ՆԱՏՕ-ի հետ բանակցություններում՝ մինչ Սիրիայի հյուսիսից զորքերի դուրսբերումը: Միաժամանակ նա հարցականի տակ է դրել նաև ՆԱՏՕ-ի հավատարմությունը հավաքական անվտանգությանը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արձագանքել է Մակրոնի խոսքերին՝ ասելով, որ ինքը համաձայն չէ Մակրոնի «կտրուկ խոսքերին»։
Հիշեցնենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքը, որը դեկտեմբերին Լոնդոնում անցկացվելիք գագաթնաժողովում կնշի կազմավորման 70-ամյակը, ևս արձագանքել է Ֆրանսիայի նախագահի խոսքերին՝ նշելով, որ կառույցը շարունակում է հզոր մնալ։