Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Բեքարօղլուն ԹԱՄԺ Պլանավորման և բյուջետային հանձնաժողովի ժամանակ քննադատել է Թուրքիայի Մշակույթի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին՝ մի շարք պատմական շինությունների վերականգնողական աշխատանքների ժամանակ թույլ տված անտարբերության համար: Նշված շինությունների մեջ կան նաև հայկական պատմական հուշարձաններ՝ օրինակ՝ Սանասարյան վարժարանը՝ Ստամբուլում, Կիլիկայում Անամուր բերդը:
Մկրտիչ Սանասարյանի կողմից հայ մանուկների կրթությունն ապահովելու նպատակով 1895 թ. ճարտարապետ Հովսեփ Ազնավուրի կողմից կառուցված շինությունը հետագա տարիներին Ստամբուլի ոստիկանության կողմից օգտագործվել է կտտանքներով հարցաքննություն անցկացնելու վայրի, իսկ այժմ էլ այն պատրաստվում են վերածել հյուրանոցի: Նշենք նաև, որ Սանասարյան վարժարան կա Կարինում (Էրզրումում), որտեղ Մուսթաֆա Քեմալի գլխավորությամբ տեղի է ունեցել Էրզրումի կոնգրեսը, որից սկիզբ առավ Թուրքիայի հանրապետության ստեղծման պայքարը:
2012 թ. UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկում ներառված Թուրքիայի Մերսին նահանգում գտնվող Կիլիկայի հայկական թագավորության ժամանակ կառուցված Անամուր բերդը 2018 վերանորոգվել է: Վերանորոգման ժամանակ մի շարք խնդիրներ են են առաջացել՝ կապված շինության վերականգնողական աշխատանքների հետ:
Նույն խնդիրներն էր առաջացել նաև Ստամբուլի Թեքֆուր պալատի (հայերեն «թագավոր» բառից, այս պալատի դարպասներով են 1453 թ. թուրքերը մտել Կոստանդնուպոլիս) վերականգնողական աշխատանքների ժամանակ, սակայն նախարար Էրսոյը նշեց, որ այդ աշխատանքները իրականացնում է քաղաքապետարանը և նախարարության ենթակայության տակ չէ: