|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Երեկ Թուրքիայում իրադարձային դեպք է գրանցվել պոլսահայ համայնքի համար: Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատավճռի արդյունքում Սիրքեճիի պատմական «Սանասարյան հան»-ի շենքի սեփականության իրավունքը վերադարձվել է Պատրիարքական աթոռին: Այս մասին տեղեկանում ենք Պոլսում լույս տեսնող «Ժամանակ» թերթից:
Թերթը նշում է, որ շենքը վերադարձնելու գործով դեռևս 2014 թվականի հուլիսի 3-ին դատական դիմում է ներկայացրել Պոլսում հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը: Նրա կողմից ներկայացված դատը շուրջ երեքուկես տարվա իրավական պայքարից հետո ավարտվել է դրական արդյունքով:
Այս գործի առաջին փուլում Ստամբուլի 13-րդ հիմնական ատյանը ժխտական վճիռ էր կայացրել, որի բեկման պահանջով պատրիարքարանը դիմել էր վճռաբեկ դատարան:
Երկարատև և հետևողական աշխատանքի արդյունքում վերջապես արձանագրվել է դրական իրադարձություն: Նշվում է, որ կալվածքի սեփականության վերաբերյալ փաստաաթղթի և համապատասխան արձանագրությունների վերաբերյալ գործողությունները շուտով կկարգավորվեն:
Թերթի գնահատմամբ՝ սա վիթխարի ձեռքբերում է և կարող է լինել ճակատագրական:
Հարկ է նշել, որ «Սանասարյան հան»-ը կառուցվել և կտակվել է Էրզրումի (Կարին) համանուն հայկական վարժարանի ուսանողներին, սակայն այն դադարել է գործել 1915 թվականի Ցեղասպանությունից հետո: