|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը (միավորում է Եվրամիության և Արևելյան գործընկերության վեց պետության քաղաքացիական հասարակության մոտ 1000 կազմակերպություն) ընդունել է 2019 թ. համաժողովի հռչակագիրը, որը նաև անդրադառնում է Հայաստանում Սահմանադրական դատարանի ճգնաժամին`միևնույն ժամանակ կոչ անելով ՀՀ իշխանություններին` արագորեն կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան:
Այս հարցն այնտեղ բարձրացրել են Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանն, ով միաժամանակ նշում է, որ քաղհասարակության ներկայացուցիչների համար Սահմանադրական դատարանի ճգնաժամը մնում է խնդրահարույց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, այնուամենայնիվ, Վենետիկի հանձնաժողովն էր հանդես եկել հայտարարությամբ, որտեղ մտահոգություն էր արտահայտվում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների ու հաջորդական քայլերի կապակցությամբ՝ ընդգծելով Սահմանադրական դատարանի հետ Կառավարության և Խորհրդարանի բացահայտ հակամարտությունը: