|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն իր ազատազրկումն ապօրինի է համարում, ինքն էլ պատանդ է քաղաքական իշխանությունների ձեռքին: Սա՝ Բաբայանի բնորոշմամբ: Նա լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ օրենքով նախատեսված եւ չարգելված բոլոր միջոցներով պայքարելու է քրեական գործի վերջնական եւ արդարացի հանգուցալուծման համար, որը, ըստ Բաբայանի, գործի կարճումն է՝ քաղաքական որոշմամբ:
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի եւ իշխանության յուրացմանն օժանդակելու համար:
Ինքը՝ Բաբայանը նշում է, որ իր նկատմամբ իրականացվել են ոչ իրավաչափ գործողություններ՝ սկսած քրեական գործ հարուցելու մասին որոշումից: «Իմ համար տարօրինակ է, որ վարույթն իրականացնող մարմինի ղեկավարը հայտարարում է՝ թյուրիմացություն է տեղի ունեցել, այսինքն՝ թյուրիմացաբար մարդու իրավունք է խախտվել»,-ասել է Բաբայանը:
Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ վստահեցրել է, որ Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք գոյություն չունի: Բաբայանը նաեւ պնդում է, որ իր նկատմամբ իրականացված իրավական գործընթացները Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատելու կամ նրա հրաժարականին հասնելու նպատակ են հետապնդում: