Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ ես ուսանող էի՝ ոչ այս ԵՊՀ-ում, այլ Տնտեսագիտական համալսարանում, իմ շատ դասախոսներ 2018 թ-ին ուղղակի հասկանում էին, որ սա կործանման ճանապարհ է,․ այսօր մենք, ցավալիորեն, հասանք նրան, որ այդ ամենը տեսանք մեր աչքերով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը Երևանի պետական համալսարանի դիմաց կանգ առած «Դիմադրություն» շարժման երթի ժամանակ։
Հիմա ժամանակն է վերջնական կործանումից հետ պահելու այս երկիրը՝ ասաց նա։
«Նրանք, ովքեր հասկացել են՝ լռելու իրավունք չունեն, որովհետև ավելի մեղավոր կլինեն նրանցից, ովքեր չեն հասկացել այս ամենը»,-հայտարարեց Սևակ Նազարյանը։
Սիրելի դասախոսներ, ձեր ուսանողներին մի հորդորեք փողոց իջնել, նշեց նա, բայց մղեք նրան, որ հասկանան, որ յուրաքանչյուր հայից հայրենիք է կախված, յուրաքանչյուր երիտասարդից հայրենիք է կախված և միայն այդ ժամանակ կկարողանանք կասեցնել այս ցավալի ընթացքը և Հայաստանը նորից ոտքի կանգնեցնել։
«Կեցցե՛ն այն ուսանողները, որ տարբեր կետերում մեզ են միացել, բայց իրենց ընկերներին ևս պիտի հորդորեն միանալ պայքարին»,-ասաց Սևակ Նազարյանը։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժման կոչով մասշտաբային անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում։ Երթևեկությունը կաթվածահար է։ Ֆրանսիայի հրապարակում արդեն երկրորդ գիշերը վրաններում են անցկացնում Փաշինյանին ապազգային կառավարման դեմ դուրս եկած արժանապատիվ քաղաքացիները։
Մանրամասն՝ տեսանյութում․