|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Փողոցը փակած երիտասարդներին Նիկոլ Փաշինյանը կոչ արեց միանալ իրեն և արդեն շարժվել Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 18:30-ին կմեկնարկի հանրահավաքը: Երևանի որոշ փողոցներ, այսպիսով, սկսեցին բացվել:
Փաշինյանն արդեն հրապարակում է: Հարցին, թե ինչի՞ մասին է խոսում այն, որ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալուն միայն 17 դեմ ձայն էր գրանցվե, նա պատասխանեց, որ դա արդեն նշանակություն չունի:
«Ժողովրդական հեղափոխությունը պետք է շարունակվի: Մեր գործողությունները տեղավորվում են ժողովրդական խաղաղ անհնազանդության մեջ»,- ասաց Փաշինյանը:
Դիտարկմանը` Սերժ Սարգսյանը, անուններ չտալով, ասել է, որ հանգած հրաբուխը չի արթնանա, եթե բզբզացողներ չլինեն, Փաշինյանը հարցով պատասխանեց, թե՝ հանգած հրաբուխ ասելով` ՀՀ ժողովրդի՞ն նկատի ունի: