կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-15 15:03
Տարածաշրջան

Անկարան ու Բաքուն պայմանավորվել են Թուրքիա գազի մատակարարման լրացուցիչ ծավալների վերաբերյալ

Անկարան ու Բաքուն պայմանավորվել են Թուրքիա գազի մատակարարման լրացուցիչ ծավալների վերաբերյալ

Թուրքիան և Ադրբեջանը ստորագրել են առևտրային համաձայնագիր Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով լրացուցիչ 11 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման վերաբերյալ: Այս մասին ուրբաթ հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը:

Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2024 թվականի վերջը։ Նախարարի խոսքով՝ Թուրքիան զգալի առաջընթաց է գրանցել բնական գազի լրացուցիչ մատակարարումների ապահովման հարցում:

«Հաջող էներգետիկ դիվանագիտության շնորհիվ Թուրքիան հեշտությամբ կհաղթահարի ներկայիս դժվարին շրջանը, երբ ամբողջ աշխարհը կանգնած է մատակարարման լուրջ ճգնաժամի առջև։

Բանակցությունները լավ են ընթանում բնական գազի պահանջարկը բավարարելու համար, որը, ամենայն հավանականությամբ, կմեծանա ձմռան մոտենալուն պես: Փաստորեն, գազ արտահանող երկրների իշխանությունները հայտարարեցին, որ կապույտ վառելիքի մատակարարումը Թուրքիա կավելանա: Այս իրադարձությունների շրջանակում մենք Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրեցինք Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղով լրացուցիչ ծավալների մատակարարման մասին՝ մինչև 2024 թվականը։ Խոսքը 11 միլիարդ խորանարդ մետրի մասին է»,- ասել է Դյոնմեզը: