Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վալերի Օսիպյանը հասուն չէր ոստիկանապետ լինելու համար, եթե մամուլից է իմանում, որ նշանակվել է կամ ազատվել. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ նախկին խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով հեղափոխականներին հարած և հեղափոխության հենքը եղած գործիչների հանդեպ սկսված հետապնդումները:
«Վալերի Օսիպյանը բավական լավ կատարող էր, բայց որպես կառավարիչ՝ ես չեմ տեսել, նա ի՛ր մեջ պետք է գտնի թերությունները. ինչպե՞ս կարող են երկրի ոստիկանապետին հանեն և մամուլից իմանա»,-ասաց նա:
ԱԱԾ՝ հրաժարական տված ղեկավար Արթուր Վանեցյանին պրոֆեսիոնալ է համարում, բայց նկատում է, որ ԱԱԾ ոչ միայն ղեկավարը, այլև աշխատակիցները հանրության մեջ չպետք է շատ հայտնի լինեն և պետք է խուսափեն հարցազրույցներից, մինչդեռ նա հանրային մարդ էր դարձել:
«Իշխող թիմի 95 տոկոսը չկայացած մարդիկ են, կայացման խնդիր ունեն, եկել են կայանալու՝ ով կլինի առաջինը, ով կլինի երկրորդը և դա բերում է վանումների: Ես չեմ խոսում այդ քաղաքական ուժի մասին, ինձ հետաքրքրում է մեր երկրի ճակատագիրը»,-նշեց Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանի հիմնական բացթողումները համարելով փորձի պակասն ու թիմի ոչ ճիշտ ընտրությունը:
Հեղափոխական թիմին հարած՝ իրենց նախկին համակիրների, ինչպես նաև հեղափոխության շարժիչ ուժը հանդիսացած առանցքային գործիչների հանդեպ սկսված հետապնդումները Վահրամ Բաղդասրայանն այսպես մեկնաբանեց. «Օգտագործել և գցել մի կողմ՝ այդ մոտեցմանը ես դեմ եմ եղել»:
Նրա կարծիքով՝ այդ մարդիկ մեր պետության կայացման համար իրենց լուման են ներդրել և անընդունելի է նման վարքագիծը. «Եթե, իրոք, կան լուրջ պատճառներ՝ հանցակազմ, չարաշահումներ, քննությունը նորմալ է, բայց պետք է լինի՛ քննություն, հետո նոր՝ մեղադրանքներ և լուտանքներ, ոչ թե՝ ֆեյսբուքյան էջերում վարկաբեկեն մարդուն, նրա ընտանիքը, երկու օրով տանեն կալանավորեն մարդուն, դրանից հետո բաց թողնեն՝ առանց ներողություն խնդրելու: Համենայն դեպս, այդ բիծը մնում է այդ մարդու կյանքի վրա»:
Վահրամ Բաղդասարայանը զգոնության կոչ արեց իրավապահներին՝ զգուշացնելով հատուցման ժամանակից:
«Այս քայլերը չեն կարող իրավական պետության տրամաբանության մեջ նույնիսկ տեղավորվել: Պատկերացնում եք՝ փաթեթով գործեր. մրցույթ է գնում, թե ո՛ր մարզպետը կամ ո՛ր գերատեսչության ղեկավարը ավելի շատ կգրի, ավելի շատ լայքեր կհավաքի, որ հայտնաբերել են ինչ-որ բաներ... բայց բոլորը փուչ են: Եթե այդ գրածների 10 տոկոսը իրականությանը համապատասխաներ, հիմա մեր բանտերում տեղ ու դադար չէր լինի»,-ասաց նա:
Վահրամ Բաղդասրանի դիտարկմամբ՝ ամբողջ ժողովրդին սովորեցրել են, որ գրեն՝ տեղին, անտեղին և մարդկանց հեղինակության հետ խաղան:
Փաշինյանի հիմնական հենարանի՝ ժողովրդի, իշխանությունների տակից սահելուն անդրադառնալով, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Եթե Ամուլսարի հետ կապված ժամանակին զուսպ լիներ իր հայտարարությունների մեջ, թե՝ այստեղ կոռուպցիա է և այլն, այդպես չէր լինի: Ժամանակին նույնիսկ քրեական գործ հարուցվեց, հետո կարճվեց, որովհետև անհիմն էր և հիմա շատ վատ կացության մեջ է: Ես նրան չեմ նախանձում՝ երկու դեպքում էլ շատ վատ կացության մեջ է՝ Ամուլսարի հանքը փակելու և բացելու: Այդ պատճառով էլ ցանկացած ընդդիմադիր պետք է մտածի, որ կարող է իշխանություն դառնալ. այսօր ինքն է իշխանության կրողը և պետք է հետևություն անի»:
Հրապարակային մյուս կոչերին և խոստումներին էլ հանրությունը կարոտ էր, ուզում էր լսել, բայց երբ լսում է և արդյունքը չի տեսնում, նրա խոսքով, չարանում է. «Ինչպես չարացրին նախկինների նկատմամբ, նույն պրոցեսը պետք է գա իրենց դեմ, ժողովուրդը չի մոռանում չարված ականջահաճո խոստումները»:
Վահրամ Բաղդասարյանը խոսեց նաև Սերժ Սարգսյանին՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով հրավիրելու, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու, Հրայր Թովմասյանի հանդեպ քրեական գործ հարուցելու մասին:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով.