|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Այդ օրը, ժամը 19:50-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 62-ամյա Հայկ Հ.-ն է: Պարզվել է նաև, որ նրան Շենավան գյուղի բժշկական ամբուլատորիայի բուժքույր, 44-ամյա Ռեբեկա. Ս.-ն իր տանը ներարկել է «Ցենտրոքսիոն աստերիա» տեսակի դեղամիջոց, որի հետևանքով Հայկ Հ.-ն ընկել է ռեակցիայի մեջ և մահացել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: