|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մայիսի 13-ի դրությամբ` Սևանա լճից արդեն վերցվել է 35,5 մլն խմ ջուր: Այս մասին տեղեկացրել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն այսօր՝ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ:
Անդրեասյանը նշել է, որ, նախորդ տարվա համեմատ, այս տարի գրեթե կրկնակի նվազել է ջրամբարների լցվածության մակարդակը: Ոչ բարենպաստ եղանակով պայմանավորված՝ այս տարի Սևանա լճից ջրառն սկսվել է ապրիլի 24-ից: Մինչդեռ նախորդ տարի լճից ջրառն իրականացվել էր միայն հունիսից:
Արմեն Գևորգյանն ընդգծել է Սևանա լճից վերցվող յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի խիստ նպատակային օգտագործելու և ջրառն ավելագույնս խնայողաբար իրականացնելու անհրաժեշտությունը:
Գյուղացիական տնտեսությունների պահանջարկը բավարարելու հարցում փոխվարչապետը կարևորել է ոռոգման համակարգի ընկերությունների աշխատանքները: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: