Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նորագավթի ավտոմաքսատանը մաքսային ձևակերպում ստացած, սակայն մաքսատան ավտոկայանատեղիում մնացած մեքենաները եթե երկու օրում դուրս չբերվեն տարածքից, ապա կտարհանվեն: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ավտոմաքսատան և դրան հարակից տարածքում բազմաթիվ ավտոմեքենաների առկայությունը ռիսկային է, և հնարավոր հրդեհային վիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է լուծել խնդիրը:
Արձագանքելով՝ Անանյանը նշեց, որ այս տարվա 6 ամսում Հայաստան է ներկրվել 68 հազար ավտոմեքենա, մինչդեռ 2018-ին՝ ողջ տարվա ընթացքում, ներկրվել էր 67 հազար: «Կարծում ենք, որ ոչ միայն կրկնապատկվելու է, այլ... Եռապատկելը չեմ կարող ասել, որովհետև հնարավոր է, որ ինչ-որ փուլում երկրաչափական պրոգրեսիայով աճեն մեքենաների ծավալները»,- ասաց Անանյանը՝ ավելացնելով, որ կուտակումների համար կա նաև սուբյեկտիվ գործոն:
«Նորագավթի մաքսատան տարածքում կա 200 ավտոմեքենա, որ մաքսային ձևակերպում ստացել են, բայց տերերը տարածքն օգտագործում են որպես ավտոկայանատեղի, նաև օնլայն աճուրդներ են կազմակերպում՝ այլ տեղ չունենալու պատճառով: Մենք հաղորդագրություն ենք տարածելու, երկու օր ժամանակ ենք տրամադրելու, որ այլ տեղ տեղափոխեն, այլապես կիրակի տարհանման գործընթաց ենք սկսելու»,-ասաց ՊԵԿ նախագահը: