Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը նշել է նախօրեին Ավստրիայի մայրաքաղաքում կայացած Միջուկային համապարփակ համաձայնագրի համատեղ հանձնաժողովի արտահերթ նիստի երեք հիմնական ձեռքբերումները. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Այսօրվա նիստը երեք հիմնական ձեռքբերում ունեցավ` որոշում ընդունեց շարունակել պատժամիջոցների վերաբերյալ աշխատանքը, հաստատեց Արաքում (Մեծ Բրիտանիայի եւ Չինաստանի ղեկավարությամբ) եւ Ֆորդոյում (ՌԴ ղեկավարությամբ) միջուկային նախագծերի իրականացման համար կոլեկտիվ պատասխանատվության հաստատումը, ինչպես նաեւ՝ առաջիկայում ԱԳ նախարարների մակարդակով Միջուկային գործարքի համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ռուս բարձրաստիճան դիվանագետը՝ հավելելով. «Այսօրվա նիստը Միջուկային գործարքի իրականացման վերաբերյալ համապարփակ երկխոսության հնարավորություն ստեղծեց»: