|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Միջուկային գործարքի համատեղ հանձնաժողովի` եվրոպական կողմի ղեկավար Հելգա Շմիդտը երեկ` հուլիսի 28-ին, հայտարարություն է տարածել, որում ամփոփել է արտահերթ նիստի արդյունքները. տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:
Միջուկային գործարքի համատեղ հանձնաժողովի` Վիեննայի արտահերթ նիստը գումարվել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իրանի պահանջով: Նիստը նախագահել է Հելգա Շմիդտը` Միջուկային համապարփակ համաձայնագրի E3+2 կողմերի (Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա), Իրանի ԱԳ նախարարների տեղակալների մասնակցությամբ:
«Նիստի ժամանակ կողմերը ընդգծել են համաձայնագրի պահպանման եւ իրագործման անհրաժեշտությունը՝ նշելով որ Միջուկային հանձնարարությունները եւ պատժամիջոցների վերացումը համարվում են համաձայնագրի երկու կարեւոր դրույթներից:
Միաժամանակ, կողմերը շեշտել են հանձնաժողովի բոլոր որոշումների իրագործման անհրաժեշտությունը, մասնավորապես` կողմերի միջեւ պատժամիջոցների վերացման եւ միջուկային ծրագրերի վերաբերյալ կողմերի միջեւ կառուցողական երկխոսության ձեւավորման ու խորացման կարեւորությունը»,- ասվում է հայտարարության մեջ: