կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-19 18:53
Իրավական

Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի ՔԿ-ների ղեկավարները համագործակցության ծրագիր են հաստատել

Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի ՔԿ-ների ղեկավարները համագործակցության ծրագիր են հաստատել

Ռուսաստանի Դաշնությունում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստը: 

Եռակողմ համագործակցության սկիզբը տրվել է Սանկտ-Պետերբուրգում:

Համատեղ կոլեգիայի նիստին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը. «Վերջին տարվա ընթացքում մեր կողմից կատարվել է լայնածավալ աշխատանք՝ ՀՀ ՔԿ գործունեության արդյունավետության բարձրացման համար: Ես նախաձեռնել եմ փոփոխություններ Հայաստանի քննչական կոմիտեի կառուցվածքում, որը վերջնական արդյունքում կհանգեցնի ջանքերի օպտիմիզացման եւ հանցավորության դեմ ավելի արդյունավետ պայքարի»,- ընդգծել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն էլ իր ելույթում հատուկ ընդգծել է, որ երեք երկրների քննիչների համատեղ աշխատանքը չի սահմանափակվում միայն առանձին գործերի շրջանակներում արտասահմանյան գործընկերներից ստացված հանձնարարությունների կատարմամբ:

«Ռուսաստանում, Բելառուսում եւ Հայաստանում մշակվում են համատեղ միջոցառումներ ինչպես հանցավորության դեմ պայքարի, այնպես էլ` գիտական եւ ուսումնական գործունեության զարգացման համար: Ինչպես գիտեք, մեր կողմից գործադրվել են մեծ ջանքեր` գործունեության տարբեր ուղղություններով մեր միջգերատեսչական համագործակցության ամրապնդման համար»,- ասաց ՌԴ ՔԿ նախագահը:

Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկեւիչն իր ելույթում ընդգծեց, որ ժամանակն է թելադրում հանցագործությունների տարբեր տեսակների առաջացման, կանխման համաձայնեցված մոտեցումների, նրանց քննության համար առաջնային պրակտիկայի օպերատիվ փոխանակման անհրաժեշտության մշակումը:

Համատեղ կոլեգիայի նիստի ավարտին Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի ՔԿ ղեկավարները կնքեցին համագործակցության ծրագիր: