|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած դեպքերին, հայտարարել է, որ իրենց հաջողվել է, առանց լուրջ դժվարությունների, որևէ զիջում չանել անօրինականությանը: «Նրանց մոտ ստեղծվել էր կարծիք, որ այսօր էլ, թողտվության պայմաններում, կարող են շարունակել իրենց անօրինական բիզնեսը: Մեր մոտեցումը միանշանակ էր և անդրդվելի` անօրինական որևէ արարք Հայաստանի Հանրապետությունը չի կարող թույլ տալ: Ոչ մի զիջում անօրինականությանը»։
Մարզպետը հայտնել է նաեւ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քամուց տապալված ծառերը կտրամադրվեն ցանկացողներին` խորանարդ մետրը 6 հազար դրամով։