Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան քարտեզագետներին ներս մտնել։
«Մի մտածեք, որ այս սահմազատման ու սահմանագծման պրոցեսը նոր է սկսվել, սա վաղուց է սկսվել, ես էլ ներգրաված էի։ Ինչքանով ես հասկացել եմ, մենք պետք է հասկանանք, թե որտեղ ինչ խնդիր ունենք, հետո գանք էս ժողովրդին ասենք՝ էս մեջն ա ընկնում կամ մեջը չի ընկնում»,- ասաց Ղալումյանը։
Լրագրողների հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է քարտեզ հրապարակվել, Ղալումյանն ասաց․ «Այ ցավդ տանեմ, քարտեզի գիծը լայն գիծ ա, արդյունքում կարա շատ բան փոխվի։ Դուք լավ գիտեք, որ Հայաստանի Հանրապետության կադաստրային քարտեզները երկար տարիներ տեղաշարժված են»։
Ըստ Ղալումյանի՝ Կիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ, հստակեցումներ պետք է արվեն:
Հարցին, թե ինչ է լինելու այս հատվածի՝ քարտեզով ադրբեջանական կողմին անցնող տների ճակատագիրը, ի՞նչ է սպավում Կիրանց գյուղին, Հայկ Ղալումյանը պատասխանեց, որ դեռ ճշգրտումների կարիք կա, սահմանագիծը հաստ է, և պետք է հասկանան՝ կոնկրետ կետերը որտեղ են լինելու։ Մարզպետն ասաց նաև, թե չգիտի՝ որտեղ են տեղադրված սահմանասյուները։
«Կիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ, որ էս մարդկանց ասենք՝ եղբա՛յր, այս խանութը, որ ունես, մեր հատվածում է, թե իրենց։ 91 թվականից առաջ գոյություն ունեցող քարտեզով... բայց այնտեղ էլ բավականին խնդիրներ կան, որովհետև այդ գիծն ինքն իրենից որոշակի տարածք է ենթադրում։ Պետք է տեղորոշվի տեղում», - ասաց նա՝ հավելելով, որ չունի տեղեկություն, որ կամուրջն անցնելու է ադրբեջանական կողմի վերահսկողությանը։
Բագրատ Սրբազանն ընդհատեց․ «Գործընթացն է ապօրինի և խաբեություն, մարդկանց մի մոլորեցրեք։ Վերջ։Սա ծայրից ծայր խաբեություն է։ Ինչ-որ մինչև հիմա արել են բոլոր տեղերում, գնացեք Շուռնուխը տեսեք, Աղավնոն ձեր աչքի առաջ, որտեղ ուզում եք գնացեք տեսեք, էս մարդիկ խաբել են ծայրից ծայր։ Սա ոչ մլն-ով տան հարց է, ոչ ճանապարհի, Հայաստանի հանրապետության սահմանի հարցն է, Հայաստանի ճակատագրի հարցն է, ամբողջ ժողովրդի հարցն է։ Խաբեբա են այս մարդիկ։ Երկու օրվա մեջ են ձեզ ստել ու խաբել, դուք եք վկաները, ոչ մեկդ»։
Ղալումյանը լքեց տարածքը։
Նշենք, որ քարտեզագրողները սահմանատազման աշխատանքներ կատարելու նպատակով փորձում են մեքենայով անցնել Կիրանցի հատված, սակայն քաղաքացիներն արգելափակեցին մեքենայի շարժը։