Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է.
«Որքան ավելի մակաբույծ ու լպիրշ ձևով են իրենց պահում ՀՀ-ի հակազգային իշխանությունները, այնքան ավելի ձեռնտու է նրանց այնպիսի օրենքներ ու որոշումներ կյանքի կոչել, որ դրանց կատարողները՝ հատկապես իրավապահ մարմինների ներկայացուցիչները, երկընտրանքի առաջ կանգնեն ՝ կամ «լավ ապրել», կամ մնալ պարկեշտ մարդիկ։ Որովհետև եթե նա թույլ տա, որ «լավ ապրելը» և պարկեշտությունը համադրվեն, ապա շատերի մոտ ոչ մի դրդապատճառ չի լինի դադարելու պարկեշտ ու ազնիվ լինելուց: Եվ նման օրենքի ծառաները կարող են հայտնվել բարիկադների նույն կողմում ժողովրդի հետ, երբ նրանք ընդվզեն նիկոլական իշխանության մակաբուծության և դավաճանական քաղաքականության դեմ: Եթե իշխանություններն այնպիսի օրենքներ ընդունեն, որի կատարողները չկարողանան նման ճանապարհով գնալ, ապա նրանք պետք է շատ լավ և հստակ գիտակցեն, որ մեր երկրի արժանապատիվ քաղաքացիների ընդվզման և ազգային իշխանության հաստատման դեպքում իրենք նույնպես պետք է պատասխան տան ամեն անօրինական և հակասահմանադրական քայլերի համար, քանի որ հայտնվելու են ՔՊ-ականների հետ նույն նավակում։
Որպեսզի օրենքն աշխատի մակաբուծական ու թշնամական իշխանությունը պահպանելու համար, այն պետք է տողերի միջև սահմանի իր կատարողների հնարավորությունը չարաշահելու իրենց իշխանությունը հանուն որոշակի շահի (բարոյական, նյութական, թուրք-ադրբեջանական) և խուսափել դրա համար պատասխանատվությունից: Ինչպես նաեւ պետք է սահմանի հնարավորության դեպքում այդ պաշտոնները զբաղեցնելու անիմաստությունը՝ առանց այդ «ճոխ» հնարավորություններից օգտվելու։ Եվ այդ ժամանակ նման օրենքի ծառաները պատրաստ կլինեն պաշտպանել իրենց տերերին և այնպես անել, որ ժողովրդական ըդվզում տեղի չունենա։
Մակաբուծությանը և անօրինականությանը նպատակային ընտելացումը նրանց, ովքեր լիազորված են երկրում հետևել կարգուկանոնին, այն պահպանելու ամենահուսալի միջոցն է, եթե այդ կարգը մակաբույծ է և անօրինական»: