|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Միջերկրական ծովում՝ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ վիճելի տարածքում, սեյսմիկ ուսումնասիրություններ իրականացնող թուրքական «Օրուչ Ռեիս» նավը կիրակի վերադարձել է Թուրքիայի տարածքային ջրեր՝ Անթալիայի ափամերձ գոտի. հայտնում է thehindu.com-ը:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ողջունել է քայլը, մինչդեռ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը զգուշացրել է՝ սա չի նշանակում, որ Թուրքիան հրաժարվում է իր իրավունքներից Արեւելյան Միջերկրականում, նշել է, թե նավի դուրսբերումը նախապես հաստատված ծրագրի շրջանակում է: