Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին` կապված ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնումից հետո առաջացած լարվածությանը:
«Թուրքիան 1990-ականների վերջից և 2000-ականների սկզբից արդեն հակաօդային պաշտպանության համակարգերի փնտրտուքների մեջ էր: Այդ թեմայով մեր դաշնակիցների, այլ երկրների հետ տարատեսակ շփումներ ունեցանք: Սակայն մեր ուզած պատասխանները չստացանք: Միակ դրական պատասխանը Ռուսաստանից եկավ, և կնքվեց Ս-400-ների համաձայնագիրը: Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ կապված ցանկացած պարտավորություն կատարել է: Չկա նման բան, երբ ասում են, թե, Ս-400-ները ձեռք բերելով, կհեռանանք ՆԱՏՕ-ից»,– Աքարի խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը:
Նշենք, որ օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Ս-400-ների առաջին խմբաքանակը Թուրքիա կհասնի հուլիսի առաջին 15 օրերի ընթացքում, ապա` հավելել, որ, եթե ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի, ապա իրենք կպատասխանեն դրան: