կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-18 11:41
Հասարակություն

«Հայաստան» հիմնադրամի ռազմավարության հիմնական շեշտադրումն այն է, որ այն պետք է լինի հայության առանցքում՝ փորձելով որքան հնարավոր է ներառական լինել. Հայկակ Արշամյան

«Հայաստան» հիմնադրամի ռազմավարության հիմնական շեշտադրումն այն է, որ այն պետք է լինի հայության առանցքում՝ փորձելով որքան հնարավոր է ներառական լինել. Հայկակ Արշամյան

Տեղեկացրել էինք՝ այսօր մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը:

Սմփոփվել է հիմնադրամի տարեկան գործունեությունը. 2018 թվականին իրականացրել է շուրջ 100 ծրագիր, իսկ սկսած 1992 թվականից այն մեծաքանակ ծրագրեր է նախաձեռնել ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի խոսքով`շուտով կգործարկվի նաև նոր կայքը:

Լրագրողների հետ զրույցում նա նաև մանրամասնեց, որ հիմնադրամի ռազմավարության հիմնական շեշտադրումն այն է, որ այն պետք է լինի հայության, այսպես ասած, առանցքում՝ փորձելով որքան հնարավոր է ներառական լինել:

«Ամենակարևոր սկզբունքը, մոտեցումը, որ մենք որդեգրել ենք, ցանցային աշխատելաոճն է՝ ոչ միայն ներսում։ Հիմնադրամը 19 երկրում ունի գործընկեր կազմակերպություններ: Փորձելու ենք այդ ցանցն ընդլայնել և համագործակցել այդ ցանցից դուրս գտնվող ցանցերի ու ցանցային կազմակերպությունների հետ: Շատ դոնորներ կան, որոնք ասում են, որ ունեն 10 դոլար, բայց ցանկանում են, որ այդ 10 դոլարն օգտագործվի միկրոֆոն գնելու համար: Հիմա մենք աշխատում ենք մարզերի հետ, կարիքները դուրս ենք բերում և փորձելու ենք այդ կարիքների միջոցով փորձելու ենք թե՛ ֆոնդահայթայթում անել, և թե՛ դոնորներին ուղղել դեպի այդ կարիքների ֆինանսավորումը»,- նշեց նա՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ նախկինում եղած պարտադրանքը պետք է փոխվի և չպետք է պարտադրվի դոնորին որևէ բան անել այն ոլորտում, որտեղ ներդրում անել վերջինս չի պարտավորվել: