|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կուսակցական չեմ, քաղաքացիական պայքարի մեջ եմ եղել, որը չեմ թաքցնում և նույնիսկ հպարտանում եմ դրանով. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը` պատասխանելով դիտարկմանը, թե իրականում հիմնադրամն ապաքաղաքական կառույց է, սակայն գաղտնիք չեն Արշամյանի քաղաքական հայացքներն ու ներկայիս իշխանության նկատմամբ համակրանքը:
Արշամյանի խոսքով` ինքը 2004-ից միշտ եղել է քաղաքացիական պայքարում, և ներկայիս իշխանությունում ունի բազմաթիվ ընկերներ, որոնց հետ քաղաքացիական պայքարի միջով է անցել: «Ես ունեմ համակրանք այդ մարդկանց հանդեպ, ինչը չեմ էլ թաքցնում: Սակայն ինքս կուսակցական չեմ, իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ապաքաղաքական կառույց է, և ոչ մի կուսակցություն չի կարող որևէ ազդեցություն ունենալ հիմնադրամի վրա: Սակայն հիմնադրամի գործունեությունն այնպիսին է, որ այսպես, թե այնպես պետք է համագործակցի թե' Արցախի իշխանությունների հետ, թե' տեղի, որպեսզի իրականացնի իր գործունեությունը: Այսինքն` եթե մենք ինչ-որ ծրագիր ենք իրականացնում մարզերում, պետք է համագործակցենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ, մարզպետերի հետ և այլն»,- նշեց նա:
Արշամյանը հավաստիացրեց, որ հիմնադրամի վրա իշխանությունը ազդեցության որևէ լծակ չունի: