Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանցի քաղաքագետ, լրագրող, ԱՊՀ երկրների հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը «Հատուկ կարծիք» ծրագրում, որը հեռարձակվում է «Էխո Մոսկվի»-ով, անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակին և Արցախյան խնդրին։
Խոսելով հայ հասարակության ներկայիս մտահոգությունների մասին` նա շեշտել է, որ «արդեն կան գործընկերներ, որոնք պնդում են, որ այն դատողությունը, որ Հայաստանը շատ է «հիվանդացել» ղարաբաղյան խնդրով, դադարել է ճիշտ լինել»:
«Այսինքն՝ Ղարաբաղը դադարում է ներկայիս հայերի հիմնական խնդիրը լինել Հայաստանի Հանրապետությունում: Նրանց այսօր անհանգստացնում է ոչ պակաս և գուցե ավելի մեծ չափով հայկական պետության` որպես այդպիսին, պահպանման խնդիրը` անկախ Ղարաբաղի ճակատագրից: Որոշ առումներով այն ճակատագիրը, թե ինչ է լինելու Ղարաբաղի այն հատվածի հետ, որը ադրբեջանական վերահսկողությունից դուրս է, ռուս խաղաղապահների կամ հայկական վարչակազմի ենթակայության տակ է: Այս ճակատագիրն այսօր, կարծես, որոշիչ չէ բուն Հայաստանի ապագայի համար: Ըստ ամենայնի՝ այս կամ այն կերպ հայ հասարակությունը հանգում է այս ողբերգական պատերազմից հետո Հայաստանի ապագայի խնդրի բովանդակությունը վերանայելու անհրաժեշտությանը»,– ասել է Դուբնովը: