կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-30 11:19
Քաղաքական

Պետք է նորմալ նախաքննություն ընթանա. Փաշինյանը` Քոչարյանին հարցաքննության կանչելու մասին

Պետք է նորմալ նախաքննություն ընթանա. Փաշինյանը` Քոչարյանին հարցաքննության կանչելու մասին

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ժամանակ չի ունեցել ծանոթանալու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Քոչարյանը НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին:

Հարցին` շարունակո՞ւմ է պնդել, որ ՀՀ երկրորդ նախագահը պետք է Մարտի 1-ի գործով հարցաքննվի, և եթե վարչապետ ընտրվի, ձեռնամուխ կլինի՞ այս գործին, նա պատասխանեց. «Մարտի 1-ի գործընթացը կարևորագույն խնդիրներից է, մեր պատմության մութ էջն է և պետք է ամբողջական բացահայտվի: Ես այսօրվա իմ կարգավիճակի բերումով չեմ կարող այլ հայտարարություններ անել, բայց ունենք նույն տեսակետը»:

Դիտարկմանը` պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանին պետք է հարցաքննության բերել, նա արձագանքեց. «Ես պնդում եմ, որ պետք է նորմալ նախաքննություն ընթանա»: