կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-14 12:15
Քաղաքական

Ցանկացած քաղաքացի օրենքի առաջ հավասար է, որևէ մեկն արտոնություն չի ունենալու. Ծառուկյանը` Քոչարյանի կալանավորման մասին

Ցանկացած քաղաքացի օրենքի առաջ հավասար է, որևէ մեկն արտոնություն չի ունենալու. Ծառուկյանը` Քոչարյանի կալանավորման մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագորղների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը՝ նախևառաջ հերքելով ԲՀԿ-Քոչարյանը կապը։

Ըստ նրա` իրենք Քոչարյանի հետ կապված որևէ հարցի չեն խառնվել, որպեսզի զերծ մնան ավելորդ խոսակցություններից։ «Քոչարյանի կալանավորման համար ասել եմ, որ քննչական մարմիններում է, կան քննիչներ, դատավարություն։ Ցանկացած մարդ, քաղաքացի օրենքի առաջ հավասար է, որևէ մեկն արտոնություն չի ունենալու»,- նշեց Ծառուկյանը։

Ինչ վերաբերում է Քոչարյանի փաստաբաների պնդմանը` Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նա նշեց, որ ամեն բան պարզ կլինի դատավարության ավարտից հետո, նաև չբացառեց, որ նրան կարող են արդարացնել։

Հարցին՝ իր բիզնեսների համար ինչ-որ կերպ պարտական չէ՞ Ռոբերտ Քոչարյանին, Ծառուկյանը պատասխանեց․ «Իմ բիզնեսներն իմ անձնական բիզնեսներն են, սա ամբողջ աշխարհը գիտի: Որևէ պարտականություն որևէ մեկի առաջ չունեմ։ Միայն պարտականություն ունեմ իմ պետության ու ժողովրդի առաջ, որ իմ պարտքը կատարեմ, որ ժողովրդի դեմքին ժպիտ լինի, փայլ լինի»։