կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-18 12:16
Հասարակություն

Հնարավոր ցրտահարությունների հետ կապված մտավախությունները հիմք չունեն

Հնարավոր ցրտահարությունների հետ կապված մտավախությունները հիմք չունեն

 

Այսօր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

 

Խորհրդակցության ընթացքում Հիդրոմետ ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը, ներկայացնելով առաջիկա օրերին սպասվող եղանակի կանխատեսումները, հայտնել է, որ հնարավոր ցրտահարությունների հետ կապված բնակչության շրջանում տարածվող մտավախությունները հիմք չունեն։ Մոտակա օրերին Արարատյան դաշտավայրում զրոյից ցածր ջերմաստիճան չի սպասվում։