|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Կոտայքի մարզում հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից Աբովյանի դատարան տեղափոխվելու ճանապարհին Նուբարաշենի բանտի կալանավոր, 35-ամյա Սմբատ Պետրոսյանը ժամը 16:00-ի սահմաններում դատարանից դուրս բերելիս՝ փախուստի է դիմել:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ուղեկցող դասակի 2-րդ ջոկի ոստիկանները հետապնդել են Սմբատ Պետրոսյանին և կանխել նրա փախուստը:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Սմբատ Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: