|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Եթե մեկ այլ երկրում նման դեպք պատահած լիներ, գոնե մի քանի ժամով սուգ կհայտարարեին. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց քրեական կենսագիր, գրող Սերգեյ Գալոյանը:
«Այո, ողջ Գյումրին է սգում այսօր: Շատերը, անգամ` նրանց չճանաչողները գնում, բակում կանգնում են: Գոնե Գյումրիում սուգ հայտարարեն, բայց` ոչ, նրանք մեզ ուզում են սովորեցնել սպանություններին»,- ասաց նա:
Գալոյանը նաև նշեց, որ Գյումրիում հանրահավաք անցկացնելու իմաստը չի հասկանում:
Անդրադառնալով բուն դեպքին` նա ասաց, որ իր համար մինչև հիմա շատ հարցեր են բաց մնացել: «Ձմեռվա կեսին` առավոտ ժամը 6-ին, մարդը դուրս է գալիս զբոսանքի և ջուր է ուզում խմել, կտրում, այդքան ճանապարհ գալիս ու անկողնում մարդկանց սպանում է: Ախր, ո՞նց հավատամ այս վարկածին, ո՞նց հավատամ այս կեղծ պատմությանը»,- նշեց Գալոյանը և հավալեց. «Ինձ ստիպում են, որ կասկածեմ ամեն ինչին»: